Ադրբեջանական կողմը գնդակոծել է Չինարին, ավերածություններ չկան. գյուղապետ

13:35 • 14.10.14

Այսօր առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կրակոցներ են հնչել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:


«Կրակոցներն առավոտյան էին, այս պահին կրակոցները դադարել են, որևէ վնաս, ավերածություն չկա»,-հաղորդեց Սամվել Սաղոյանը: