Ավստրալիայի վարչապետին հիշեցրել են, որ Պուտինը մարտարվեստների է տիրապետում

15:59 • 14.10.14

Կանբերրայում (Ավստրալիա) ռուսական դեսպանատունն արձագանքել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հայտարարությանը, ով խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք «կոպիտ զրույցի» մասին։ Նրան հիշեցրել են, որ ռուս առաջնորդը մարտարվեստների է տիրապետում, գրում է ДНИ.ru-ն։

 

ՌԴ դեսպանատան 2-րդ քարտուղար Ալեքսանդր Օդոևսկին Ավստրալիայի վարչապետին անվանել է ոչ հասուն՝ հիշեցնելով, որ Պուտինը տիրապետում է ձյուդո մարտարվեստին։ Նա ընդգծել է, որ Պուտինն ունի 8-րդ դան։

 

Հիշեցնենք, որ Էբոթը նախօրեին հայտարարել է, որ Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում, որը կկայանա Բրիսբենում նոյեմբերի 15-16-ը, ինքը պատրաստվում է «կոպիտ խոսակցություն ունենալ Պուտինի հետ»։