Գերմանիայում Էբոլա տենդից ՄԱԿ-ի աշխատակից է մահացել
Գերմանիայում` Լայպցիգ քաղաքի հիվանդանոցներից մեկում, Էբոլա տենդից ՄԱԿ-ի 56-ամյա աշխատակից է մահացել, գրում է lenta.ru-ն։
Նրան հատուկ չվերթով Գերմանիա էին տեղափոխել Լիբերիայից և մեկուսացրել։
Ի սկզբանե բժիշկները գնահատում էին հիվանդի վիճակը որպես ծայրահեղ ծանր։
Ընդհանուր առմամբ, Գերմանիան Էբոլայով վարակված 3 հիվանդի է ընդունել իր տարածք` բուժման համար։ Մեկը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում, մյուսը հոկտեմբերի սկզբին բուժվել և արդեն դուրս է գրվել Համբուրգի հիվանդանոցներից մեկից։










