Թուրքիայում անցկացված գեղեցկության մրցույթին հայ աղջնակը «Գրան պրի» մրցանակի է արժանացել
Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացվել է 3-17 տարեկան երեխաների համար կազմակերպված «LITTLE PRINCESS WORLD/UNIVERSE & LITTLE PRINCE WORLD/UNIVERSE», «MISS JUNIOR-UNIVERSE», «MINI/JUNIOR TOP MODEL OF THE WORLD», ինչպես նաև «PRINCESS OF THE GLOBE-2014» և «PHOTOMODEL OF THE UNIVERSE-2014» մրցույթ-փառատոները:
Մրցույթները կազմակերպվել են «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» կողմից: Մասնակցելու իրավունք են ստացել աշխարհի տարբեր մայրցամաքներից ժամանած մասնակիցներ, որոնց թվում «MISS UNIVERSE», «MISS WORLD», «MISS INTERNATIONAL»։
Հայաստանը ներկայացնող փոքրիկ գեղեցկուհի Էլեն Ասոյանը «PRINCESS OF THE WORLD» մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել՝ «Գրան պրիին», ինչպես նաև նրան է շնորհվել «BEST OF THE BEST» մրցանակը:










