Facebook-ում այժմ հնարավոր է sticker-ներ թողնել նաև մեկնաբանություններում (լուսանկարներ)
Facebook սոցիալական ցանցն այժմ թույլատրում է հույզեր արտահայտող sticker-ներ ավելացնել օգտատերերի էջերում արված գրառումների մեկնաբանություններում, գրում է korrespondent.net-ը։
Համապատասխան հատվածը սկսել է երևալ մեկնաբանությունների հատվածում։
Դրանք աշխատում են նույն կերպ, ինչպես մինչ այդ աշխատում էին նամակագրության հատվածում։
Օգտատերը ստանում է հիմնական sticker-ների խումբը, սակայն ցանկության դեպքում կարող է նաև այլ կերպարներով sticker-ներ ներբեռնել բազմազանության համար։
Առաջին անգամ sticker-ները հայտնվել են Facebook-ում անցյալ տարի ամռանը։













