Հաքերները պնդում են, որ հասանելիություն են ստացել Dropbox ծառայության 7 միլիոն օգտատերերի տվյալներին

12:55 • 14.10.14

Հաքերները պնդում են, որ կոտրել են Dropbox ծառայությունը և հասանելիություն ստացել այդ ծառայության 7 միլիոն օգտատերերի տվյալներին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Engadget-ին:

 

Որպես ապացույց նրանք տեղադրել են 400 լոգին և գաղտնաբառ, որոնցից շատերը գործող են եղել:

 

Dropbox-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ծառայությունը չի կոտրվել: «Այդ օգտատերերի լոգինները և գաղտնաբառերը, ցավոք, գողացվել են կողմնակի ծառայություններից և հավելվածներից, որոնք մուտք ունեն Dropbox-հաշիվներին»,- ասել են նրանք:

 

Փորձագետները խորհուրդ են տվել Dropbox-ի օգտատերերին փոխել գաղտնաբառերը:

Հաքերները պնդում են, որ հասանելիություն են ստացել Dropbox ծառայության 7 միլիոն օգտատերերի տվյալներին