Ղազախստանում աղջկան առևանգել և բռնի ուժով ամուսնացրել են` ավանդական արարողություններով (տեսանյութ)

19:12 • 14.10.14

Ղազախստանում աղջկան առևանգել և բռնի ուժով ամուսնացրել են: Համացանցում հայտնված տեսանյութում երում է, թե ինչպես են երիտասարդ աղջկան ստիպողաբար քաշքշելով տանում ապագա ամուսնու տուն, մինչդեռ վերջինս անդադար լալիս և գոռում է:


Daily Mail-ի հաղորդմամբ՝ տեսանյութը, որը նկարահանվել է բջջային հեռախոսով, համացանցում տեղադրվել է «Հարսնացուի առևանգումը» վերնագրով: Դեպքը տեղի է ունեցել Ղազախստանի կենտրոնական Ակմոլա շրջանում:


Մինչ հարսանիքի հյուրերը տոնում և ուրախանում են ղազախական երաժշտության ներո, երիտասարդ աղջիկը լալիս է՝ նստած մեքենայում, որտեղից էլ նրան բռնի կերպով դուրս են բերում:


Բազմաթիվ երկրներում հարսնացուի առևանգումը սեռական հանցագործություն է համարվում: Տեղի կանանց իրավունքների պաշտպան 30-ամյա Անֆիսա Զուևան կատարվածն անվանել է «վայրագություն»:

 

 


 

 Forced wedding: The clip was filmed in Kazakhstan's Akmola region, where such abductions are a custom

Smile for the camera: A relative of the groom can be seen shamelessly recording the moment for posterity

Barbaric: The bride-to-be makes one last attempt at resistance before she is bundled through the door