Կիմ Չեն Ընը 40 օրվա ընթացքում առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը 40 օրվա ընթացքում առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել: Նա այցելել է գիտնականների համար կառուցված նոր բնակելի համալիր, հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Նա շատ գոհ էր, երբ նայում էր բնակելի տների և հանրային շենքերի գունավոր կերամիկական սալիկներով զարդարված ճակատամասերը»,- հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Ինչպես հայտնել է ճապոնական Կիոդո տեղեկատվական գործակալությունը, ԿԺԴՀ-ում նաև տարածել են Կիմ Չեն Ընի նոր լուսանկարները: Լուսանկարներում երևում է՝ ինչպես է նա քայլելիս հենվում սև ձեռնափայտի վրա:
Կիմ Չեն Ընը չի հայտնվել հանրության մեջ սեպտեմբերի 3-ից, ինչը ստիպել է արտասահմանցի փորձագետներին խոսել հյուսիսկորեացի առաջնորդի առողջության վատացման մասին:










