Չեխիայի բնակչուհին դանակով հարձակվել է աշակերտների վրա
Դանակով զինված անհայտ կինը հարձակվել է չեխական Ժդյար նադ Սազավոու քաղաքի դպրոցականների վրա. քաղաքը գտնվում է Պրահայից 160 կմ դեպի հարավ-արևելք, հայտնում է Reuters-ը` ոստիկանության ներկայացուցչին հղումով։
Միջադեպի հետևանքով մահացել է 16-ամյա դեռահաս։ Բացի այդ, 26-ամյա կինը, ում անունը չի նշվում, վիրավորել է միջնակարգ դպրոցի երկու աշակերտուհիների և իրեն ձերբակալել փորձող ոստիկանության սպային։
Կինը ձերբակալվել է, սակայն նման արարք գործելու դրդապատճառները դեռ պարզված չեն։










