Մելբուռնի արվարձանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կա զոհ

09:59 • 14.10.14

Ավստրալական Մելբուռն քաղաքի արվարձաններից մեկում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, գրում է lenta.ru-ն։

 

Ինչպես նշում է The Australian-ը, մեկ մարդ մահացել է, վիրավորների մասին տեղեկություններ չկան։

 

Դեպքը տեղի է ունեցել Չելսիում տեղի ժամանակով 13։30-ին (ՀՀ ժամանակով` 06։30-ին)։ Ինչպես հայտնել է ականատեսներից մեկը` ինքնաթիռը բռնկվել է, ապա ընկել տան վրա։

 

Ականատեսների կատարած լուսանկարներում երևում է մեծ ծխի ամպը, որն ամբողջապես ծածկել է մի քանի հարևան տներ։

Նշվում է, որ երկու ավտոմեքենա է տուժել միջադեպից։

 

Հրդեհն արագորեն մարել են։ Իրավապահ մարմինները նշում են, որ ինքնաթիռը բռնկվել է մարտկոցի հետ կապված խնդիրների պատճառով։