Միթ Ռոմնին զվարճացրել է ընտրողներին՝ Օբամայի մասին անեկդոտ պատմելով
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Միթ Ռոմնին զվարճացրել է ընտրողներին՝ Բարաք Օբամայի մասին անեկդոտ պատմելով Այովա նահանգից Ջոն Էռնստի նախընտրական քարոզարավի ժամանակ: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով The Hill-ին:
«Մի անգամ Օբաման ուղևորվում է բանկ, որպեսզի գումար կանխիկացնի, սակայն նա մոռացել էր անձը հաստատող փաստաթուղթը: Բանկի աշխատակիցները խնդրում են ապացուցել, որ ինքն իրականում Բարաք Օբաման է:
Օբաման հարցնում է՝ «ի՞նչպես կարող եմ դա անել»: Աշխատակիցը պատասխանում է՝ օրերս նման իրավիճակում էր հայտնվել գոլֆիստ Ֆիլ Միկելսոնը, և նա գոլֆի խաղով ապացուցեց իր ով լինելը:
Նման իրավիճակում է հայտնվել նաև Անդրե Աղասին՝ կրկին ապացուցելով նմանօրինակ ձևով: Իսկ ի՞նչ կարող եք անել Դուք, որպեսզի ապացուցեք ձեր ով լինելը»:
«Ես բացարձակապես պատկերացում չունեմ»,-պատասխանում է Օբաման:
«Պարոն նախագահ, դուք ցանկանում եք ձեր դրամը խոշո՞ր, թե՞ մանր թղթադրամներով ստանալ»,-հարցրնում է բանկի աշխատակիցը:










