Մրգային հյութերը բարձրացնում են արյան ճնշումը
Սուինբերնի տեխնոլոգիական համալսարանի փորձագետները հայտնաբերել են, որ պարբերաբար առավոտյան մրգային հյութ օգտագործող մարդկանց մոտ բարձր ճնշում է արձանագրվում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Sunday Express-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ գոյություն ունի տարածված սխալ կարծիք, թե մրգային հյութերը օգտակար են առողջության համար, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ:
Հյութերում ո՛չ միայն վիտամիններ, այլև՝ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում, որի չարաշահումն էլ հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և ճարպակալման է բերում:
Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարնջի հյութը նույնքան վնասակար է, որքան գազավորված ըմպելիքները:










