Ռիչարդ Գիրը և Պադմա Լաքշմին բաժանվել են (լուսանկար)
Հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրի և հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, նախկին մոդել Պադմա Լաքշմիի սիրավեպը, որը սկսվել էր ապրիլին, կարճ կյանք է ունեցել, գրում է tatler.ru-ն։
65-ամյա դերասանը և 44-ամյա մոդելը բաժանվել են 6 ամիս տևած հարաբերություններից հետո։
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Պադման նշել էր, որ նա միայնակ է, իսկ արդեն իսկ նախկին զույգի մտերիմներից մեկն ասել է, որ Լաքշմին ու Գիրը որոշել են մնալ ընկերներ:
Հետաքրքրական է, որ պապարացիներն այսքան ժամանակ չեն կարողացել գեթ մեկ լուսանկար անել, որտեղ զույգը միասին է, քանի որ վերջիններս ժամադրություններ կազմակերպելիս լրտեսական հմտություններ էին ցուցաբերում։












