Ռոբերտ Դաունի կրտսերը կնկարահանվի «Կապիտան Ամերիկա- 3» ֆիլմում
Ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը կնկարահանվի «Կապիտան Ամերիկա- 3» ֆիլմում՝ Երկաթե մարդու դերում, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Նշվում է, որ Marvel ընկերությունն այժմ բանակցություններ է վարում դերասանի հետ։ Այդ դերի համար նա պահանջում է առնվազն 40 մլն դոլար։
Ավելի վաղ, դերասանը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր չէ նկարահանել «Երկաթե մարդը- 4» ֆիլմը։ Այն ժամանակ նա նշել էր, որ «Երկաթե մարդը- 4»-ի համար չկա սցենար, սակայն որոշակի պլաններ տվյալ կերպարի հետ ընկերությունն ունի։










