Սալվադորում տեղի ունեցած երկրաշարժի առաջին զոհը գրանցվել է Սան Միգելում
Խաղաղ օվկիանոսում` Սալվադորի ափերի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի առաջին զոհը գրանցվել է Սան Միգել քաղաքում, հայտնել է քաղաքապետը, փոխանցում է РИА Новости-ն՝ France Press-ին հղումով։
Պաշտոնական տվյալների համաձայն` Սան Միգել բնակավայրում էլեկտրական սյուն է ընկել` դառնալով մեկ մարդու մահվան պատճառ։
Նշվում է նաև, որ փլուզվել են տների պատեր։ Այլ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21։51-ին Խաղաղ օվկիանոսում՝ Նիկարագուայի և Սալվադորի ափերի մոտ։










