Հոլիվուդյան աստղերի մերկ լուսանկարները հրապարակելու համար մեղադրել են ռուս ցանցային ադմինիստրատորի
Բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնել է հոլիվուդյան աստղերի մերկ լուսանկարները հրապարակողի անունը։ Ինչպես նշում է պարբերականը, տվյալ իրավախախտման համար պատասխանատու է ՌԴ Սամարա քաղաքից 28-ամյա ցանցային ադմինիստրատոր Սերգեյ Խոլոդովսկին։ Ոչ մի ապացույց, սակայն, պարբերականը չի նշում, փոխանցում է Лента-ն։
2014թ. օգոստոսին iCloud ծառայության խոցելիության պատճառով համացանցում էին հայտնվել աստղերի անձնական լուսանկարները, այդ թվում՝ էրոտիկ բնույթի։ Բրիտանական ԶԼՄ-ի խմբագրութունը որոշել է փաստի համար պատասխանատու նշել Խոլոդովսկուն, քանի որ նրա հսկողության տակ գտնվող կայքում բազմաթիվ նման լուսանկարներ են եղել։
Անձամբ ադմինիստրատորը բացատրել է, որ կապ չի ունեցել iCloud-ը կոտրելու հետ։ Նա նշել է, որ կայքում տեղադրված բոլոր լուսանկարներն ունեցել են ազատ հասանելիություն։ Նա նաև հայտնել է, որ կայքի սեփականատերը չէ, այլ պարզապես զբաղվում է դրա ադմինիստրացիայով` աշխատավարձի դիմաց։










