«Տաշիր» ընկերությունն ավարտին կհասցնի Մոսկվայում Օլեգ Տաբակովի կինոթատրոնի շինարարությունը

13:05 • 14.10.14

«Տաշիր» ընկերությունների խումբը հանդես կգա որպես գլխավոր կապալառու Մոսկվայում Օլեգ Տաբակովի թատրոնի բազմաֆունկցիոնալ համալիրի երկրորդ փուլի շինարարության գործում, որի ընդհանուր տարածքը 19.600 քմ է, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

 

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, բազմաֆունկցիոնալ համալիրը, որտեղ պետք է լինի մոսկովյան լեգենդար «Տաբակերկա»-ն, կառուցվում է 2007-ից, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերից համալիրի բոլոր մասերի շինարարությունը շարունակում է «Տաշիր» ընկերությունը։

 

«Համալիրը ներառում է Օլեգ Տաբակովի թատրոնի շենքը՝ 368 հանդիսատեսի համար նախատեսված սրահով, վարչական-տեխնիկական շենքը, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 267 մեքենաների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Նշվում է նաև, որ նախկինում «Տաշիր» ընկերության օգնությամբ ավարտվել է առաջին փուլի շինարարությունը, կարգի է բերվել հարակից տարածքը, ավարտվել են արտաքին և տանիքածածկային աշխատանքները, ինչպես նաև իրականացվել է համալիրի տեխնիկական սարքավորումներով ապահովման աշխատանքների մի մասը։

 

«Տաշիր» ընկերությունը հիմնադրվել է 1999-ին, հիմնական սեփականատեր է համարվում Սամվել Կարապետյանը։
 

«Տաշիր» ընկերությունն ավարտին կհասցնի Մոսկվայում Օլեգ Տաբակովի կինոթատրոնի շինարարությունը