ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված՝ ԱԳՆ-ում կառուցվածքային փոփոխությունների հարց այս պահին չկա. խոսնակ
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու առումով ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների (նոր վարչությունների ու պաշտոնների ստեղծում) հարց այս պահին չկա: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարգավորում է համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին օրենքի»:
Այն սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային` միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կնքման, վավերացման, կատարման և չեղյալ հայտարարման կարգը և կիրառվում է Հայաստանի Հանրապետության բոլոր միջազգային պայմանագրերի նկատմամբ՝ անկախ դրանց անվանումից և ձևից:
Այսպես, երբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր ստորագրելու հատուկ լիազորություններ ունեցող ՀՀ նախագահը ստորագրում է միջազգային պայմանագիրը, այն վավերացվում է ԱԺ-ի կողմից: Հակառակ պարագայում՝ միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ-ն ընդունում է հատուկ որոշում:










