ԱՄՆ-ում Boeing-ը հարկադիր վայրէջք է կատարել, երբ սրահի պատերն սկսել են ճաքել` սարսափեցնելով ուղևորներին (լուսանկար, տեսանյութ)
Ամերիկյան ավիաուղիների թռիչքը դադարեցվել է, քանի որ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել, երբ սրահի պատերը սկսել են ճաքել` ահաբեկելով ուղևորներին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` երկուշաբթի Սան Ֆրանցիսկոյից Դալլաս թռչող Boeing 757-ի օդաչու Ջեյմս Ուիլսոնը նկատել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ նրանք սկսել են զգալ, թե ինչպես է ցնցվում ինքնաթիռն ու լսել ճաքող պատերի աղմուկը:
Ապշահար ուղևորները սարսափար են եղել` տեսնելով, թե ինչպես է սրահի պատերը ճեղքվում երկու կողմից:














