Դերասաններ, ովքեր անչափ նման են իրենց մարմնավորած պատմական կերպարներին (լուսանկարներ)
Կենսագրական կինոնկարի համար դերասանական կազմ ընտրելիս ռեժիսորը պետք է որոշի, թե ինչպես է ընտրություն կատարելու` հաշվի առնելով դերասանի արտաքին նմանությունը կերպարի՞ն, թե՞ նրա դրամատիկ տաղանդը, որն անհրաժեշտ է կերպարին մարմնավորելու համար:
Միայն դերասանը չէ, որ մեծ դեր է խաղում կերպարի կերտման գործում: Քասթինգի մասնագետները և դիմահարդարման վարպետները ևս մեծ դերակատարություն ունեն այդ հարցում: Այս մասին գրում է Boredpanda.com-ը` ներկայացնելով դերասաններին, ովքեր հաջողությամբ են կերտել պատմական կերպարներին իրենց արտաքին նմանության շնորհիվ:
Ջեմի Ֆոքսը` որպես Ռեյ Չարլզ` «Ռեյ» ֆիլմում

Ռոբերտ Դաունի կրտսերը` որպես Չարլի Չպլին` «Չապլին» ֆիլմում

Դանիել Դեյ-Լյուիսը` որպես Աբրահամ Լինքոլն` «Լինքոլն» ֆիլմում

Վալ Քիլմերը` որպես Ջիմ Մորիսոն` «The Doors» ֆիլմում

Բեն Քինգսլին` որպես Մահաթմա Գանդի` «Գանդի» ֆիլմում

Բրունո Գանզը` որպես Ադոլֆ Հիտլեր` «Անկում» ֆիլմում

Մորգան Ֆրիմենը` Նելսոն Մանդելայի դերում` «Ինվիկտուս» ֆիլմում

Էշթոն Քեթչերը` Սթիվ Ջոբսի դերում` Ջոբս ֆիլմում

Դենզել Վաշինգտոնը` Malcolm X-ի դերում` «Malcolm X» ֆիլմում

Մերիլ Սթրիփը` որպես Մարգարետ Թետչեր` «Երկաթե լեդին» ֆիլմում

Ադրիեն Բրոդին` որպես Սալվադոր Դալի` «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում

Հելեն Միրենը` որպես Էլիզաբեթ Երկրորդ` «Թագուհին» ֆիլմում

Էնթոնի Հոփքինսը` Ալֆրեդ Հիթչքոքի դերում` «Հիթչքոք» ֆիլմում

Քեյթ Բլանշետը` Բոբ Դիլանի դերում` «Ես այնտեղ չեմ» ֆիլմում











