Դուբայում շտապօգնությունը կհետևի ոստիկանության օրինակին՝ հին ավտոմեքենաները կփոխարինվեն նոր սպորտային մոդելներով (տեսանյութ)
Լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվության համաձայն՝ առաջինը շտապօգնության ծառայությունում սկսել են գործել Lotus Evora և երկու Ford Mustang մաշկինի մեքենաները: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով The National-ին:
Շտապօգնության նոր մեքենաները համալրված են առաջին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով, ինչպես նաև՝ թթվածնի բալոններով, սրտի դեֆիբրիլյատորով, ԱՄԷ-ի քաղաքացիների համակարգչային բազայով:
Դրանք նախատեսված չեն հիվանդների տեղափոխման համար, նման դեպքերի համար օգնության կհասնեն սովորական շատապօգնության մեքենաները կամ ուղղաթիռները: Մեքենաները դեպքի վայր կարող են հասնել մինչև 300 կմ/ժ արագությամբ, այսինքն` սովորական մեքենաներից 2-3 անգամ ավելի արագ:
Արաբական Միացյալ Էմիրություններում շտպաօգնության մեքենաները դեպքի վայր են մեկնում միջինը 8 րոպեի ընթացքում, սակայն նոր մեքենաների դեպքում հրահանգավորվել է այն իրականացնել 4 րոպեի ընթացքում:
Սպորտային մեքենաների վարելու համար հատուկ կուրսեր են նախատեսվել, որոնք 1000 դոլար կարժենան: Նշված մեքենաների արժեքը 82-ից 109 հազար դոլար է:










