Ֆրանսիայում վարձույթից հանել են «Անաբելի անեծքը» ֆիլմը` հանդիսատեսի շրջանում փսիխոզ առաջացնելու համար (թրեյլեր)

13:44 • 15.10.14

Ֆրանսիական մի շարք կինոթատրոններ չեղարկել են «Անաբելի անեծքը» ամերիկյան սարսափ ֆիլմի դիտումը, երբ տեղեկություններ են ստացվել, որ կինոդիտման ժամանակ հանդիսատեսի շրջանում ագրեսիայի բռնկումներ են տեղի ունենում, գրում է lenta.ru-ն։

 

Կինոթատրոնների աշխատակիցների խոսքերով` որոշ մարդիկ սկսել են բռնություն ցուցաբերել, վիրավորանքներ տեղալ այլ մարդկանց հասցեին և ոչ պատշաճ վարք ցուցաբերել։

 

Կինոթատրոն եկած 14-ամյա դեռահասները սկսել են անկառավարելի պահվածք դրսևորել և վնասել են կինոթատրոնի գույքը, ասել է Մոնպելյեի կինոթատրոններից մեկի մենեջերը։

 

Անհանգստության տեղիք է տվել այն, որ նման միջադեպեր նկատվել են նաև այլ քաղաքների կինոթատրոններում։

Интересное TV-ն ներկայացրել է «Անաբելի անեծքը»ամերիկյան սարսափ ֆիլմի ռուսերեն թրեյլերը։

 

Ֆրանսիայում վարձույթից հանել են «Անաբելի անեծքը» ֆիլմը` հանդիսատեսի շրջանում փսիխոզ առաջացնելու համար (թրեյլեր)