Apple-ն ու Facebook-ը կվճարեն իրենց աշխատակիցներին ձվաբջիջների սառեցման համար
Ամերիկյան Apple ընկերությունը հունվարից կսկսի փոխհատուցել աշխատակիցներին ձվաբջիջների սառեցման արժեքը, այդ պրակտիկան արդեն գործում է ամերիկյան մեկ այլ` Facebook ընկերությունում, գրում է korrespondent.net-ը:
Ձվաբջիջների սառեցման համար վճարումը կդառնա բոնուսների փաթեթի մաս, որի միջոցով Սիլիկոնյան հովտի ընկերությունները գրավում են հեռանկարային աշխատակցուհիներին: NBC-ի տվյալներով՝ ինչպես Apple-ը, այնպես էլ Facebook-ը պատրաստ են փոխհատուցել ձվաբջիջների սառեցման մինչև 20 հազար դոլարի հասնող ծախսերը:
Գործընթացը կարող է մասամբ լուծել երեխաներ ունենալու և կարիերայի աճի միջև ընտրության խնդիրը, կարծում են ընկերություններում: Սակայն գաղափարի քննադատները կարծում են, որ տեխնոլոգիական ընկերություններն այդկերպ փորձում են առավելապես հետ պահել աշխատակիցներին դեկրետային արձակուրդ գնալուց:
Դա նմանատիպ առաջին բոնուսը չէ, օրինակ՝ Facebook-ն արդեն 4 հազար դոլար է վճարում երեխա ունենալու ժամանակ, իսկ Apple-ը վճարում է մինչև 15 հազար դոլարի չափով ընտանիքի պլանավորման հետ կապված բժշկական ընթացակարգերի ծախսերը:










