Դանակահարություն Նոր Արեշում

17:09 • 15.10.14

Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հոկտեմբերի 14-ին, ժամը 09.45-ին հաղորդում է ստացվել, որ «որովայնի աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1967 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ նշված հասցեում դանակահարվել է: 

Մեկնած օպերատիվ խմբին Արմեն Ա.-ն հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Նոր Արեշի 27-րդ փողոցի թիվ 45 տանը, իրենց հարևան Անդրանիկը վիճաբանել է իր հետ, որի ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք: 

Պարզվել է, որ Անդրանիկը 1962 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն է: Անդրանիկ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է հետաքննություն: