Փաստաբանի սպանության մեղադրանքով կալանավորվածները կարել են բերանները. Pastinfo.am

12:05 • 15.10.14

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեղադրանքով կալանավորված, «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը հոկտեմբերի 13-ին հացադուլ են հայտարարել և գրիչի զսպանակի միջոցով կարել բերանները, տեղեկացնում է Pastinfo.am–ը:


Արեն Վերանյանի եղբայրը՝ Արտակ Վերանյանը, ով գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ևս հացադուլ է հայտարարել: Կալանավորները բողոքում են իրենց քրեական գործից:


Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արտակ Վերանյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Մանրամասները՝ այստեղ։