Ուղտը հարձակվել է կենդանիների արգելոցի սեփականատիրոջ վրա և սպանել նրան
Վայրի բնության մեքսիկական կենտրոնի ամերիկացի սեփականտերը մահացել է ուղտի հարձակման հետևանքով, որը դուրս էր փախել իր արգելարանից:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 60-ամյա Ռիչարդ Միլեսկին երեկ զբոսնելիս է եղել Տուլումի կապիկների արգելոցում, երբ կենդանին փախել է արգելանոցից: Կենդանին, հարձակվելով տղամարդու վրա, նրան գետնին է տապալել, ապա կծել ու հարվածներ հասցրել նրան: Ապշահար աշխատակիցների ջանքերն ապարդյուն են անցել. Միլեսկին տեղում մահացել է:












