Քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից բանկից վերցրած և չմարած վարկի պատճառով (թարմացված)
13.32
1975 թ. ծնված Ս. Ա.- ի ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի ՊՊԾ 1-ին վաշտի հրամանատարը, ՀՀ Նախագահի անվտանգության աշխատակիցը և շտապօգնության բրիգադ:
12.59
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 15-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
panarmenian.net-ի հաղորդմամբ՝ նա փորձել է ինքնասպանություն գործել՝ բանկից վերցրած ու չմարած վարկի պատճառով:










