Ռուսաստանում ավելի քան 1.000 շան դաժանաբար սպանած անձի գործը փոխանցվել է դատարան
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում ավելի քան 1.000 շան սպանած անձի գործը փոխանցվել է դատարան, գրում է lenta.ru-ն՝ vladnews.ru-ին հղումով։
Բժշկական փորձաքննությունն ապացուցել է, որ նա ընդունակ է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար։
Մեղադրյալ Դանիլ Կիսլիցինը նախկինում արդեն իրավապահների կողմից ձերբակալվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով։
Այս տարի օգոստոսին նրան հնարավոր է եղել գտնել կենդանիների իրավունքներով զբաղվող ակտիվիստների ջանքերի շնորհիվ։
Ձերբակալման ժամանակ նրա մոտ եղել է պայուսակ, որում իրավապահները գտել են պլաստիկ սեղմակներ, թույնի մեջ եփված հավի ոսկորներ, դեղորայք, որոնք մահացու թունավոր են շների համար։
Ոստիկանությանը Կիսլիցինն ասել է, որ թափառող կենդանիներին ոչնչացնելն անհրաժեշտ է քաղաքացիների անվտանգության համար։
Դանիլ Կիսլիցինին ՌԴ քր.օրենսգրքի 245 հոդվածի համաձայն սպառնում է 6-ամսյա ազատազրկում, որն առավելագույն պատիժն է սահմանված սադիստական մեթոդներով կամ անչափահասների ներկայությամբ կենդանիներին խոշտանգելու, սպանելու և դաժան վերաբերվելու համար։
![]()










