Disney ընկերությունը թողարկել է իր սեփական փողերը
Disney ընկերությունը թողարկել է ոսկյա և արծաթյա մետաղադրամներ՝ Միկի Մաուսի, Դոնալդ Դակի, Գուֆիի և մուլտֆիլմերի այլ հայտնի հերոսների պատկերներով։
Մետաղադրամները խաղալիքի տեսք ունեն, սակայն դրանցով հնարավոր է վճարել։ Իհարկե, դրա համար ստիպված կլինեն այցելել Խաղաղ օվկիանոսի Նիուե կղզի, գրում է Вести-ն։
Մետաղադրամների հակառակ կողմում պատկերված է Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհին։ Ամենաթանկ դրամն արժե 625 դոլար։ Սակայն Նոր Զելանդիայի պաշտոնյաները խորհուրդ չեն տալիս ծախսել դիսնեյյան փողերը խանութներում։










