Աֆրիկյան քաղաքում Էբոլայից մահացածի դին 2 օր մնացել է փողոցի մեջտեղում
Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում իշխանությունների անգործության պատճառով բախումներ են տեղի ունեցել, գրում է korrespondent.ru-ն։
Ոստիկանության և բնակիչների միջև բախումներն Էբոլայից մահացած տղամարդու պատճառով է եղել, որի դին իշխանություները չեն հեռացրել քաղաքի փողոցից ուղիղ երկու օր։
Հիշեցնենք, որ Էբոլա վարակն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով կարող է փոխանցվել վարակված անձից առողջ անձին` անկախ նրանից` վարակակիրը մահացած է, թե ողջ։
Զայրացած մարդիկ սկսել են բարիկադներ կառուցել փողոցներում։ Բախումների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ և օդ կրակել ամբոխը ցրելու նպատակով։
Աֆրիկյան երկրներում Էբոլա վիրուսից մահացած անձանց թիվը հասել է 4.447-ի։










