Գիտնականները պարզել են, թե ինչով է մարդկանց գրավում գարեջուրը
Ֆլամանդիայի (Բելգիա) բիոտեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները պարզել են, թե կոնկրետ ինչով են մարդկանց գրավում գարեջուրն ու գինին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով vokrugsveta.ru-ին:
Գիտնականների խոսքով՝ խմորիչի որոշակի տեսակների դերը այնպիսի ալկոհոլային խմիչքներում, ինչպիսիք գարեջուրն ու գինին են, երկար ժամանակ թերագնահատվել է:
Իսկ նոր հետազոտությունները ցույց են տվել, որ խմիչքի համային տարբերությունների համար պատախանատու են խմորիչները:
Խմորիչները պատասխանատու են արդեն պատրաստ խմիչքների համային տարբերություններից մեծ մասի համար, որը մինչ այժմ վերագրվել է այլ գործոնների՝ տարբեր հողերում աճեցրած հումքին:










