Վրացի քրեական հեղինակություն Գոգի Պիտերսկին վտարվել է Ռուսաստանից

14:00 • 15.10.14

Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության, Միգրացիոն դաշնային ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ ՌԴ-ից վտարվել է 41-ամյա վրացի «օրենքով գող» Գեորգի Ջանելիձեն, ով ավելի հայտնի է որպես Գոգի Պիտերսկի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, Ջանելիձեն ձերբակալվել է Մոսկվայում՝ ՌԴ տարածքում արտասահմանցի քաղաքացիների գտնվելու ռեժիմը խախտելու համար։

 

ՌԴ Արդարադատության նախարարության հանձնարարությամբ Վրաստանի տվյալ քաղաքացու մնալը ՌԴ-ում անցանկալի է համարվել, սակայն, խուսափելով դատարանի որոշումից, նա մնացել է Մոսկվայում։