Այսօր Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

09:39 • 15.10.14

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը հայտարարել է Ձեռքերը լվանալու համաշխարհային օր (Global Handwashing Day), որն առաջին անգամ անցկացվել է 2008-ին, գրում է calend.ru-ն։

 

Թվում է` լվանալ ձեռքերը, թե ոչ՝ յուրաքանչյուրի անձնական գործն է, և յուրաքանչյուրը կարող է դա որոշել իր մաքրասիրության և դաստիարակության տեսանկյունից։ Սակայն, ինչպես նշում են ՄԱԿ-ի փորձագետները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, չլվացած ձեռքերի խնդիրն ունի սարսափելի հետևանքներ, եթե դիտարկել այն համաշխարհային տեսանկյունից։

 

Չլվացված ձեռքերի միջոցով մարդու օրգանիզմում են հայտնվում այնպիսի սարսափելի հիվանդությունների հարուցիչներ, ինչպես խոլերա, վիրուսային թոքաբորբ, գրիպ և այլն։ «Կեղտոտ ձեռքերն» Ասիայում և Աֆրիկայում երեխաների բարձր մահացության գլխավոր պատճառներից մեկն են։