Մեծ Բրիտանիայում Harry Potter-ին նվիրված երեկո կանցկացվի
Բրիտանական Bloomsbury հրատարակչությունը լույս է ընծայել Ջոանա Ռոուլինգի գրքերի ամբողջական շարքը և իր պաշտոնական կայք-էջում հայտնել է Harry Potter-ի երեկոյի անցկացման մասին լուրը:
Ինչպես հաղորդում է Росбалт.ru-ն՝ Harry Potter-ին նվիրված ակցիան կանցկացվի 2015 թվականի փետրվարի 5-ին` Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում:
Հրատարակչությունը երիտասարդ հրաշագործին նվիրված երեկոյի կապակցությամբ հրավերներ է ուղարկել բոլոր դպրոցներին, գրադարաններին և միջոցառումների իրականացման ասոցիացիաներին:










