Հիմալայներում ձնահոսքը 15 զբոսաշրջիկի կյանք է խլել

16:40 • 15.10.14

Հիմալայան լեռներում ձնահոսքից առնվազն 15 զբոսաշրջիկ է մահացել, գրում է novayagazeta.ru-ն։

Ինչպես հայտնում է BBC-ն, զբոսաշրջիկները Լեհաստանից, Իսրայելից, Նեպալից, Կանադայից և Հնդկաստանից են եղել։

 

Ձյան կույտից դուրս է բերվել 40 հոգի, տասնյակ զբոսաշրջիկներ անհայտ կորած են։

Ձնահոսքը «Հուդհուդ» ցիկլոնի պատճառով է տեղի ունեցել, որը մոլեգնել է Հնդկաստանի արևելյան ափերին։