Իգլեսիասը հայտարարել է, որ բաժանվել է Կուրնիկովայից
Երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ երեք օր առաջ բաժանվել է Աննա Կուրնիկովայից, գրում է The Huffington Post-ը:
Բաժանման մասին Իգլեսիասը հայտնել է Լոս Անջելեսում համերգից հետո: Ինչպես նշում է Huffington Post-ը, հայտնի չէ, թե արդյոք երգիչը կատակ է արել, թե ոչ՝ հաշվի առնելով այն, որ նա շատ է սիրում կատակել: Տարիների ընթացքում պարբերաբար հայտնված լուրերն այն մասին, որ զույգը պատրաստվում է ամուսնանալ, այնուամենայնիվ, չեն հաստատել ո'չ երգիչը, ո'չ թենիսիստուհին:
«Ես այժմ բաժանված եմ: Ես բաժանվել եմ երեք օր առաջ, դուք դրա մասին առաջին անգամ եք լսում: Ես լուրջ եմ ասում»,- նշել է Իգլեսիասը լրագրողների հետ զրույցում:
Նախկինում զույգը չի բացահայտել իրենց համատեղ կյանքի մանրամասները, բայց բազմիցս հայտարարել է, որ ամուսնությունն իրենց պլանների մեջ չի մտնում:
Թենիսիստուհու և երգչի սիրավեպը տևել է 12 տարի:










