Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումները՝ լուսանկարներով
Կիևում ուկրաինացի ազգայնականները երեկ երթ էին կազմակերպել Ուկրաինայի ապստամբական բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ։
Երթի մասնակիցները հավաքվել էին Գերագույն ռադայի մոտ՝ պահանջելով, որ այն ճանաչի բանակի ներկայացուցիչներին որպես երկրի անկախության համար պայքարողներ։ Մասնակիցներից ոմանք սկսել են պայթուցիկներ և «Մոլոտովյան կոկտեյլներ» նետել, սկսվել են բախումներ ոստիկանության հետ։
Բախումների հետևանքով, ինչպես հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ն, տուժել է 15 ոստիկան, ավելի քան 50 մասնակից ձերբակալվել է։
Ռադայի մոտ տեղի ունեցած բախումները` Лента-ի ֆոտոշարքում.
























