Նոր ուսումնասիրության համաձայն`մարդիկ կկարողանան Մարս մոլորակի վրա գոյատևել առավելագույնը 68 օր

15:35 • 15.10.14

Տիեզերագնացությամբ տարված, մասնավորապես` Մարս մոլորակ գնալ ցանկացողներին հիասթափություն է սպասվում. նոր ուսումնասիրության համաձայն` մարդը ներկայիս գիտության և տեխնիկայի պայմաններում կկարողանա Մարսում ապրել առավելագույնը 68 օր, գրում է Yahoo News-ը։

 

35 էջանոց ուսումնասիրությունը կատարել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։

 

«Կարմիր մոլորակում» անհրաժեշտ են լինելու թթվածնի ֆիլտրման և դրա տեղաբաշխման համար հատուկ սարքավորումներ, որոնք այդքան էլ զարգացած և գերազանց փորձարկված չեն։ 

Մարս մոլորակում բնակվողների սննդի և մաքուր ջրի հարցն առավել կարևոր է։

 

Նշվում է, որ այդ ամբողջ առաքելությունը կազմակերպելու և զարգացնելու համար ծախսերը բավականին թանկ են լինելու` մոտ 4.5 միլիարդ դոլար։

 

Մարս մոլորակը գտնվում է Երկրից 55 միլիոն կմ հեռավորության վրա, և տիեզերանավին անհրաժեշտ կլինի առնվազն 7 ամիս այնտեղ հասնելու համար։
 

Նոր ուսումնասիրության համաձայն`մարդիկ կկարողանան Մարս մոլորակի վրա գոյատևել առավելագույնը 68 օր