Գիտնականները պարզել են, թե մոր տարիքն ինչպես է ազդում երեխայի առողջության վրա
Մասնագետները պարզել են մայրական տարիքի՝ երեխաների առողջության վրա ազդելու բացասական հետևանքները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Газета.ru-ին:
Գիտնականները պարզել են, որ տարիքի հետ ձվաբջիջներում առավել մեծ քանակությամբ միտոխոնդրիալ ԴՆԹ մուտացիաներ են կուտակվում, որոնք այնուհետև նորածիններին են փոխանցվում:
Միտոխոնդրիաները բջջային մասնիկներ են, որոնցում բջջի կենսագործունեության համար էներգիա է ավելացնում, և որոնք սեփական ԴՆԹ-ն ունեն: Մուտացիաները նորածնին են փոխանցվում բացառապես մայրական կողմից, քանի որ ցիտոպլազմայի ամբողջ պարունակությունը բջիջները միտոխոնդրիաների հետ միասին ձվաբջիջներից են ընդունում:
Միտոխոնդրիալ ԴՆԹ մուտացիաները պատասխանատու են մոտ 200 հիվանդության համար, այդ թվում՝ նպաստում են շաքարախտի, քաղցկեղի, Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների առաջացամանը:










