ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման «պարել» է՝ շաղգամը ձեռքին՝ յուրօրինակ պատասխան տալով Twitter-ի օգտատերերից մեկին (տեսանյութ)

20:38 • 15.10.14

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման «պարել» է՝ շաղգամը ձեռքին՝ յուրօրինակ պատասխան տալով Twitter-ի օգտատերերից մեկին: Այս մասին հաղորդում է newsru.com-ը:


Տեսանյութը տարածվել է Vine ծառայության օգնությամբ և ներբեռման պահից սկսած՝ մոտ 5 մլն դիտում գրանցել: Այն հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական միկրոբլոգում:


Twitter-ում @Alphacat անունով գրանցված դերասան Իման Քրոսսոնը հարցրել է Միշել Օբամային, թե որքան կալորիա է այրում նա, երբ փորում է հողը: Իր թվիթին դերասանը այդ հարցը արձանագրած տեսանյութն է կցել: