Մոսկվայում շինարարական վերելակի ընկնելու հետևանքով Թուրքիայի քաղաքացի է մահացել, յոթը` վիրավորվել
Մոսկվայի կենտրոնում բարձրությունից շինարարական վերելակ է ընկել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, յոթը` վիրավորվել: Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես տեղեկացրել են մամուլի ծառայությունից, շինարարական վերելակն ընկել է այսօր առավոտյան մոտ ժամը վեցին նորակառույցներից մեկում: Դեպքի հետևանքով յոթ բանվոր է վիրավորվել, որոնք հոսպիտալացվել են:
Այժմ պարզվում են դեպքի հանգամանքները:
Ria.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին, հայտնում է, որ դեպքի հետևանքով մահացել է Թուրքիայի քաղաքացի: «Նախնական տվյալներով՝ բոլոր վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են»,- տեղեկացրել է աղբյուրը:










