Մոսկվայում օրինական ներգաղթյալների թիվը գերազանցել է 2 միլիոնը
Մոսկվայում օտարերկրացիների և տարեսկզբից միգրացիոն հաշվառման մեջ գտնվող առանց քաղաքացիության անձանց թիվը մոտ 50 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Այդ մասին հայտարարել է Մոսկվա քաղաքի տարածաշրջանային անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության ղեկավար Ալեքսեյ Մայորովը, գրում է kommersant.ru-ն:
«Այս տարի կտրուկ աճել է այն քաղաքացիների թիվը, ովքեր որոշել են դուրս գալ ստվերից և կանգնել միգրացիոն հաշվառման: Մեզ մոտ ներգաղթյալների թիվը չի ավելացել, մեզ մոտ ավելացել է մարդկանց թիվը, ովքեր օրինականացրել են իրենց կացությունը քաղաքում»,- ասել է Մայորովը:
Մոսկվայի քաղաքապետարանից հայտնել են, որ 2014 թվականի սկզբից ՌԴ մայրաքաղաքում արտասահմանցիների և միգրացիոն հաշվառման մեջ գտնվող առանց քաղաքացիության անձանց թիվը գերազանցել է 2,1 միլիոնը, ինչը 49,9 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից. թիվն աճել է գրեթե 1 միլիոնով:










