2004-2011 թվականներին Իրաքում զինվորականները 5.000 միավոր քիմիական զենք են գտել. New York Times

10:19 • 15.10.14

2004-2011-ն ընկած ժամանակահատվածում ամերիկացի և իրաքցի զինվորականներն Իրաքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 5 հազար միավոր քիմիական զենք, ասվում է New York Times թերթի հոդվածում, որը փոխանցում է vz.ru-ն։

 

Դրանց թվում են եղել թունավոր նյութերով լցված մարտագլխիկներ, արկեր և ավիացիոն ռումբեր։

 

Թերթի հոդվածը հիմնված է մի շարք պաշտոնյաների, նախկինում գաղտնի համարվող փաստաթղթերի վրա, որոնք ստացվել են լրագրողների կողմից տեղեկատվության ազատության օրենքի համաձայն։

 

Բացի այդ, նշվում է, որ զինվորականների առողջությանը, ովքեր գտել են քիմիական զինամթերքը, վնաս է հասցվել։ New York Times-ի լրագրողներին հաջողվել է գտնել 17 ամերիկացի զինվորականի և 7 իրաքցի ոստիկանի, որոնց առողջությանը վնաս է հասցվել քիմիական զենքերը գտնելու հետևանքով։

 

Հրատարակությունը նաև նշում է, որ տուժածների թվերն իրականում ավելին են, ուղղակի գաղտնի են պահվում։