«Հայրենասերը» ֆիլմում Մել Գիբսոնի հերոսի դստեր դերակատարը մահացել է դեղամիջոցների չարաշահումից
«Հայրենասերը» ֆիլմում Մել Գիբսոնի հերոսի դստեր դերում հանդես եկած դերասանուհի Սքայ ՄքՔոուլ Բարտուսյակի մահվան պատճառը եղել է դեղամիջոցների չարաշահումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Բարտուսյակի մահվան պատճառ է դարձել հիդրոկոդոնի, դիֆտորէթանի և կարիզոպրոդոլի համակցումը:
Դերասանուհու մահը, ինչպես կարծում են բժիշկները, դժբախտ պատահար է եղել:
«Հայրենասերը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, 1776 թվականին, երկրի անկախության համար պատերազմի ժամանակ: Գիբսոնը խաղում է վետերանի և յոթ երեխաների հոր դերը:











