Պուտինը ԶԼՄ-ների աշխատանքում օտարերկրացիների մասնակցությունը սահմանափակող օրենք է ստորագրել

11:45 • 15.10.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ԶԼՄ-ների կապիտալում օտարերկրյա բաժնետերերի հնարավոր բաժինն առավելագույնը 20 տոկոս սահմանափակելու մասին օրենք է ստորագրել: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ria.ru-ն:

 

Ավելի վաղ Ռոսաստանում արտասահմանցիներին թույլ էր տրվում լինել իրենց հետաքրքրող ԶԼՄ-ների կապիտալի մինչև 50 տոկոս սեփականատեր:

 

Բացի ԶԼՄ-ներում արտասահմանցի բաժնետերերի չափաբաժինը սահմանափակելուց, ստորագրված օրենքում նշվում է, որ օտարերկրյա քաղաքացիները, առանց քաղաքացիության անձինք և այլ երկրի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիներն իրավունք չունեն հանդես գալ որպես ԶԼՄ-ների հիմնադիրներ:

 

Ինչպես ավելի վաղ ria.ru-ին հայտնել է օրինագծի հեղինակներից Վադիմ Դենգինը, օրենքի գործողության տակ է հայտնվում Ռուսաստանում գործող մոտ 30 զանգվածային լրատվամիջոց: Որպես օրինակ է բերվել Forbes-ը, «Коммерсант»-ը, «Ведомости»-ն: Օրենքը նախատեսում է անցումային շրջան մինչև 2017 թվականի հունվարը: