Լոնդոնում կբացվի Ռեմբրանդտի արվեստի վերջին շրջանի աշխատանքների ցուցադրությունը

10:07 • 15.10.14

Լոնդոնի Ազգային պատկերասրահում այսօր կբացվի Ռեմբրանդտի արվեստի վերջին տարիներին նվիրված խոշոր ցուցադրություն, գրում է РИА Новости-ն։

 

«Նման մեծ և նման մակարդակի ցուցադրություններ հաճախ չեն անցկացվում։ Իսկ ինչ վերաբերում է Ռեմբրանդտին, ապա սա առաջին ցուցադրությունն է, որը հատուկ նվիրված է նրա ավելի ուշ շրջանի արվեստին։ Մենք անչափ շնորհակալ ենք բոլոր թանգարաններին, որոնք մասնակցել են դրա պատրաստություններին։ Այստեղ հնարավոր կլինի տեսնել ինչպես նկարչի հայտնի աշխատանքները, նրա ինքնադիմանկարները, աստվածաշնչյան թեմաներով կտավները, այնպես էլ քիչ հայտնի աշխատանքներ»,- ասել է պատկերասրահի տնօրեն Նիկոլաս Պենին։

 

Ռեմբրանդտ վան Ռեյնը հոլանդացի գեղանկարիչ է, օֆորտիստ, ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին, մահացել` 1669 թվականի հոկտեմբեր 4-ին:

Լոնդոնում կբացվի Ռեմբրանդտի արվեստի վերջին շրջանի աշխատանքների ցուցադրությունը