ԱՄՆ-ն և Ռուսաստանը ցանկանում են ավելի սերտ համագործակցել «Իսլամական պետության» դեմ պայքարում
Ռուսաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են ավելի սերտ համագործակցել Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում։ Այդ մասին, մասնավորապես, խոսվել է երեկ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում, գրում է Deutsche Welle-ն։
Երկու երկրները, չնայած տարբեր ոլորտներում տարաձայնություններին, գիտակցում են իրենց պատասխանատվությունը ծայրահեղականների դեմ պայքարում, ասել է Ջոն Քերին։ Ընդ որում` նա չի պարզաբանել, թե կմիանա արդյոք Ռուսաստանն ԱՄՆ-ի գլխավորած հակաջիհադիստական կոալիցիային։ Այնուամենայնիվ, Ռուսաստանն ուսումնասիրում է իրաքյան բանակի զինվորներին մարզելու և զինելու հնարավորությունը։










