Զալցբուրգի իշխանությունները մարմնավաճառներին 2.100-ական դոլար կվճարեն
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի իշխանությունների որոշումը սեքս-արդյունաբերության ոլորտի աշխատակիցներից բժշկական ստուգումների համար գումար գանձելու վերաբերյալ անօրինական է ճանաչվել, գրում է vz.ru-ն։
Այդ պատճառով այժմ իշխանությունները մարմնավաճառներին 2.100-ական դոլար փոխհատուցում կվճարեն։
Ինչպես գրում է The Guardian-ը, 2010-ից Զալցբուրգի իշխանությունները 35 եվրո են գանձել յուրաքանչյուր մարմնավաճառից բժշկական ամենշաբաթյա ստուգումների համար։
Նշվում է, որ այդ պրակտիկան այժմ հայտարարվել է անօրինական։
Քանի որ ավստրիական օրենսդրությունը նմանատիպ դրամահավաք չի նախատեսում, այն ճանաչվել է անօրինական, և տարիների ընթացքում անօրինաբար հավաքված գումարն այժմ վերադարձվելու է։
Ավստրիայում մարմնավաճառությամբ զբաղվելն օրինական է, սակայն այն վերահսկվում է բավականին խիստ օրենքներով, և մարմնավաճառների աշխատանքային իրավունքները պաշտպանվում են։











