Սիցիլիացիները պատրաստվում են 800 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով առաջին իտալական Tecnicar Lavinia մեքենան թողարկել
800 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով իտալական առաջին սուպերքարը թողարկման է պատրաստում Սիցիլիայում հիմնված ոչ մեծ ընկերությունը: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով carscoops.com-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ նոր մոդելը հայտնվել է իտալական արտադրողի Facebook-յան պաշտոնական էջում:
Մեքենայի վերաբերյալ այլ մանրամասներ ավելի ուշ կհաղորդվեն, սակայն ներկա դրությամբ արդեն հայտնի է, որ էլեկտրական մեքենան կկարողանա 3.5 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնել: Ակնկալվում է, որ ապագա մեքենայի իրական նախատիպը կցուցադրվի 2015 թվականի սկզբին:























