Toyota-ն հետ է կանչում ավելի քան 1.75 մլն ավտոմեքենա
Toyota ընկերությունն ամբողջ աշխարհից հետ է կանչում ավելի քան 1.75 մլն ավտոմեքենա՝ արգելակման և վառելիքի համակարգերի անսարքությունների պատճառով, հայտնում է Газета-ն։
Ավտոարտադրողը վստահեցնում է, որ իրեն հայտնի չեն հրդեհների, վթարների, վնասվածքների կամ մարդկանց մահվան դեպքեր, որոնք պայմանավորված են եղել անսարքություններով։
2014թ. ապրիլին ընկերությունը հայտարարել էր 6.39 մլն ավտոմեքենաների հետկանչի մասին։










